Ժամանակակից տրիխոլոգիան շատ ավելին է, քան պարզապես մազաթափության բուժում։ Այն մի ամբողջ գիտություն է, որն ուսումնասիրում է գլխամաշկի առողջությունը, մազերի կառուցվածքը և աճը՝ հիմնվելով բժշկական մոտեցման և ժամանակակից տեխնոլոգիաների վրա։
Այսօր տրիխոլոգը կարող է ճշգրիտ որոշել մազերի խնդիրների պատճառը՝ լինի դա հորմոնալ խախտումներ, սթրես, վիտամինների անբավարարություն, թե գենետիկ գործոններ։
Արդյունավետ մեթոդներից են մեզոթերապիան, PRP-ն, պլազմային լիֆթինգը, ապարատային խթանումը և անհատապես մշակված խնամքի ծրագրերը։ Այս ամենը թույլ է տալիս մեզ ոչ թե քողարկել խնդիրը, այլև վերականգնել մազերի առողջությունը ներսից։
